«Բարսելոնայի» ղեկավարությունը մտահոգված է թիմի 17-ամյա վինգեր Լամին Յամալի ապագայով։
Ըստ Marca-ի, կատալոնական ակումբը լուրջ մտահոգություններ ունի երիտասարդ ֆուտբոլիստի հետ կապված՝ նախորդ մրցաշրջանում նրա արագ առաջընթացի պատճառով։
Ակումբը մտավախություն ունի, որ դա կարող է փչացնել Յամալին, ով չի կարողանում վերահսկել այն ամենը, ինչ իր հետ տեղի է ունենում իր կարիերայի այս փուլում։
Պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտային մրցաշրջանում Յամալը դարձավ «Բարսելոնայի» առաջատարներից մեկը և Իսպանիայի ազգային հավաքականի առանցքային դեմքը, որի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն։