«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը, ով անցյալ ամառ վերադարձավ «Մանչեսթեր Սիթի», դժգոհ էր կատալոնական ակումբում իր թիմակիցների պահվածքից, հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը։
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա գերմանացուն դուր չի եկել, որ իր հայրենակից, կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, չնայած թիմի ավագի կարգավիճակին, չափազանց զուսպ էր հանդերձարանում, թեև պետք է իրեն ավելի շատ դրսևորեր առաջնորդ։
Նշվում է, որ Գյունդողանին չի ուրախացրել նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պահվածքը, ով, նրա կարծիքով, երիտասարդ թիմակիցներին օգնելու փոխարեն չափազանց կենտրոնացած է եղել իր վրա։
Գյունդողանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը և ակումբի կազմում անցկացրած 51 խաղում դարձել է 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։