Մադրիդի «Ռեալը» պայմանավորվել է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Marca-ն։
Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը։ Դարպասապահի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին։
Սպասվում է, որ առաջիկայում կողմերը կհայտարարեն համագործակցության երկարաձգման մասին։