«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարիերան շարունակելու չորս տարբերակ ունի։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մուսիալայի համար կպայքարեն Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը»։ Միաժամանակ նշվում է, որ «Բավարիան» չի ցանկանում բաժանվել Մուսիալայից։
«Բավարիայի» ղեկավարությունը գերադասում է 21-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններ վարել։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2026 թվականի կեսերը։ Transfermarkt-ը Ջամալ Մուսիալայի տրանսֆերային արժեքը գնահատում են 130 միլիոն եվրո։