«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը, ով խաղադաշտ դուրս չի եկել գրեթե մեկ տարի, ընդգրկվել է սաուդյան ակումբի՝ Ասիայի Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում, հայտնում է Al-Riyadiya-ն։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա հարձակվողը եղել է «Ալ-Հիլալի» 31 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր կմասնակցեն 2024/25 մրցաշրջանում ԱՖԿ Չեմպիոնների Լիգային։
Ասիայի Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանում «Ալ-Հիլալը» կխաղա Ասիայի արեւմտյան շրջանը ներկայացնող ևս 11 թիմերի հետ։