Կրիշտիանու Ռոնալդու. ««Մանչեսթեր Յունայթեդը» վերակառուցման կարիք ունի»

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։

«Ինչպես ասացի, «Մանչեսթեր Յունայթեդը», իմ կարծիքով, պետք է վերակառուցվի: Մարզիչն ասում է, որ թիմը չի կարող պայքարել առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում հաղթելու համար։ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը չի կարող դա ասել։ Նա կարող է մտածել. «Մենք կարող ենք այդ ներուժը չունենալ, բայց ես դա չեմ կարող ասել։ Մենք կփորձենք։ Մենք պետք է փորձենք»։

Եթե ​​Էրիկ տեն Հագը լսի Ռուդին վան Նիստելրոյին, գուցե դա կօգնի։ Կարծում եմ, որ դա կարող է շատ օգնել, քանի որ նա գիտի ակումբը, և ակումբը պետք է լսի այն տղաներին, ովքեր այնտեղ էին։»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։