Բրազիլիայի և «Բարսելոնայի» երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», խոսել է Մեքսիկայի հավաքականի հետ Ռիոյում կայացած ընկերական խաղում ազգային թիմի կազմում դուբլի հեղինակ դառնալու մասին։ Խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ բրազիլացիների։
«Վեց կամ յոթ ամիս ես այսքան երջանիկ չեմ եղել: Չեմ կարողանում թաքցնել ժպիտս, չէ՞: Ես երջանիկ եմ։ Ես ուրախ եմ Բրազիլիայի հետ խաղում գոլի համար, հաղթանակի համար, մարզումների համար… Ես կատակեցի ֆուտբոլիստների և անձնակազմի հետ, որ այս շաբաթ ավելի շատ ծիծաղեցի, քան վերջին վեց ամիսներին»,- Ռոկեի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։ X սոցիալական ցանցը (նախկինում Twitter):