Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կիսվել է իր մեկնաբանությամբ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Կոլումբիայից կրած պարտությունից հետո։
«Դժվար հանդիպում էր: Շոգն ու չոր խոտածածկը մեզ թույլ չտվեցին խաղալ մեր խաղը։
Գիտենք, որ որակավորման հանդիպումները բարդ են։ Պետք է ընդունել պարտությունն ու առաջ շարժվել։ Ես կնշեի այն դրական բաները, որոնք մենք ցույց տվեցինք, բայց պետք է կատարելագործվենք այլ առումներով»,- Լաուտարոյի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։