Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերան ավարտեց 2024 թվականի ամռանը, զբաղված է սեփական ֆուտբոլային ակումբ ստեղծելով, հայտնում է Marca-ն։
Վերջին շաբաթների ընթացքում Կրոսը զրուցել է Մադրիդի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի և Encinas de Boadilla մարզական ակումբի պաշտոնյաների հետ: Վերջինս հավանություն է տվել նոր ֆուտբոլային ակումբի ստեղծմանը, որը նախատեսված կլինի երեխաների համար։
Կրոսը 34 տարեկան է։ Կիսապաշտպանի կարիերայի վերջին հանդիպումը EURO-2024-ի քառորդ եզրափակիչն էր, որտեղ Գերմանիայի հավաքականը 1։2 հաշվով պարտվեց Իսպանիային և դուրս մնաց մրցաշարից։