«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անվանել է այն ակումբին, որը լավագույնն է համարում ֆուտբոլի պատմության մեջ։
««Ռեալը» պատմության լավագույն ակումբն է, և ես շատ ուրախ էի այնտեղ խաղալու համար: Ես դարձա ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, մենք չորս Չեմպիոնների Լիգա հաղթեցինք, դա լավ էր»,- Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերն է մեջբերում Ռոնալդուն։
Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին: Նա անցկացրել է 438 հանդիպում, խփել 450 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում՝ նվաճելով Չեմպիոնների Լիգայի 4 գավաթ։