«Բրազիլիայի հավաքականը կարոտում է նրան». Ռոդրիգո

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռոդրիգոն խոսել է Նեյմարի մասին, ով շարունակում է ապաքինվել իր հերթական ծանր վնասվածքից։

«Բոլորի համար ակնհայտ է, որ մենք կարոտում ենք նրան։ Նա մեր գլխավոր աստղն է և լավագույն ֆուտբոլիստը։ Նա պետք է լավ լինի և օգնի մեզ Աշխարհի 2026 թվականի առաջնությունում, որպեսզի մենք հաղթելու հնարավորություն ունենանք: Նա իրեն լավ է զգում, և հուսով ենք, որ նրա ապաքինումն արդեն ավարտական ​​փուլում է։

Մենք անընդհատ նամակագրություն մեջ ենք, իսկ հիմա նա վերադառնում է թիմի մարզումներին։ Նա հիանալի խաղընկեր է: Ինձ տխրեցնում է, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը վատ է խոսում նրա մասին: Նա ինձ միշտ գրում է, օգնում, գնահատում եմ։ Նա ոչ միայն իմ կուռքն էր որպես ֆուտբոլիստ, այլև ցույց տվեց, որ հիանալի մարդ է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում ESPN-ը։