«Բրազիլիան դուրս կգա Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ». Բրազիլիայի գլխավոր մարզիչ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հայտնել է, որ իր թիմը դուրս կգա Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ։

«Մենք Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչում ենք լինելու։ Կհասնենք եզրափակիչ։ Դուք կարող եք նկարահանել ինձ այս ասելով: Չեմ կասկածում, մենք այնտեղ կլինենք»,- Ժունիորի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի միաժամանակ ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։ Հարավային Ամերիկայում ընթացող Աշխարհի առաջնության ընտրական փուլի 7 տուրից հետո Բրազիլիայի հավաքականը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը։