Լամին Յամալը լավագույնն է 2024 թվականին այս ցուցանիշով

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը գլխավորում է այս օրացուցային տարվա ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների վարկանիշը:

17-ամյա ֆուտբոլիստը 43 խաղում 21 գոլային փոխանցում է կատարել ակումբի և հավաքականի կազմում, ինչը լավագույն արդյունքն է Եվրոպայի թոփ-5 Լիգաների բոլոր ֆուտբոլիստների շրջանում:

Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթիիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն՝ 36 խաղում կատարելով 18 արդյունավետ փոխանցում։

Երրորդը Ալեխանդրո Գրիմալդոն է Լևերկուզենի «Բայերի» և Իսպանիայի հավաքականի պաշտպանը՝ 15 գոլային փոխանցումով։ Չորրորդ տեղը կիսում են Կիլիան Մբապպեն («Ռեալ Մադրիդ» և Ֆրանսիայի հավաքական) և Նիկո Ուիլյամսը («Ատլետիկ Բիլբաո» և Իսպանիայի հավաքական) 14-ական արդյունավետ փոխանցմամբ։