Ֆերնանդո Տորեսը կարող է մարզել իսպանական գրանդը

Մադրիդի «Ատլետիկոն» մտածում է թիմի գլխավոր մարզչին փոխելու մասին։ 2011 թվականից «Ատլետիկոյի» մարզչի պաշտոնը զբաղեցնում է արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, իսպանական թոփ-ակումբի ղեկավարությունը կարող է ղեկը ստանձնելու համար հրավիրել Ֆերնանդո Տորեսին, ով ներկայումս աշխատում է «Ատլետիկոյի» երկրորդ թիմում։

Սիմեոնեի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: «Ատլետիկոն» հակված է հավատալու, որ ժամանակն է թիմի կառավարումը վստահել մեկ այլ մասնագետի։