Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն մեկնաբանել է Ազգերի Լիգայի խաղում Ֆրանսիայից կրած պարտությունը (0:2).
«25 րոպե անց մենք դադարեցինք խաղալ: Նորմալ է, որ հիասթափված ենք։ Մենք երեք հնարավորություն ունեինք, որոնցից մեկը գոլ խփելու հստակ հնարավորություն էր, բայց դա խնդիր է, որը մենք վաղուց ունենք: Մենք սկզբում բարձր ինտենսիվությամբ խաղացինք, իսկ հետո մի փոքր կորցրինք մեր ինտենսիվությունը:
Ֆրանսիայի մասին խոսելիս կարող ես տեսնել, թե ինչպիսի ֆուտբոլիստներ ունեն նրանք, որոնք տարբերվում են: Այսօր նրանց մակարդակն ավելի բարձր էր»,- Տեդեսկոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։