«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է Ուրուգվայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Սեպտեմբերի 7-ին Սուարեսն անցկացրեց իր վերջին հանդիպումը ազգային հավաքականի կազմում, որտեղ Ուրուգվայը ոչ-ոքի խաղաց Պարագվայի հետ (0:0) ԱԱ-2026-ի ընտրական խաղում։
«Մի քանի օրից ես կարող եմ պարզապես գրել ձեզ՝ շնորհակալություն հայտնելու այն գեղեցիկ պահի համար, որը ես ապրեցի ուրբաթ օրը, եզակի և առանձնահատուկ, որովհետև ես կարողացա այն ապրել ընտանիքիս հետ:
Դա լավագույն հրաժեշտն էր, որ կարող էի ունենալ՝ շրջապատված իմ սիրելիներով, նրանցով, ովքեր տեսան, թե ինչպես եմ զարգանում որպես ֆուտբոլիստ, և նրանք, ովքեր իսկապես ճանաչում էին ինձ որպես մարդ:
Շնորհակալություն բոլոր ուրուգվայցիներին ձեր շարունակական սիրո համար: Ես այլևս Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ չեմ, բայց միշտ երկրպագու եմ լինելու», – գրել է Սուարեսը սոցցանցերում։