Կևին դե Բրույնեն գնահատել է Չեմպիոնների Լիգայում «Ինտերի» ու «Յուվենտուսի» հաղթելու շանսերը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է «Ինտերի» և «Յուվենտուսի» խաղային վիճակի մասին, որոնց իր թիմը կհանդիպի Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլում։

«Մենք երկու տարի առաջ եզրափակչում խաղացինք «Ինտերի» հետ, թիմ, որը գերիշխում էր Իտալիայի առաջնությունում և շատ լավ էր խաղում:

«Յուվենտուսը» պետք է փոխեր իր փիլիսոփայությունը, թեև վստահ չեմ, կտեսնենք: Սրանք մեծ ակումբներ են, և մենք անհամբեր սպասում ենք այս հիանալի հանդիպումներին:

Կարո՞ղ են «Ինտերն» ու «Յուվենտուսը» պայքարել Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար: Այսօր դեռ վաղ է խոսել այս մասին»,- Դե Բրույնեի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։