Երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 9-ին, կայացավ Ազգերի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի Նորվեգիա – Ավստրիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց նորվեգացիների հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Հաղթողների կազմում հաղթական գոլը խփեց Էրլինգ Հոլանդը։ Այժմ նա ազգային հավաքականի կազմում անցկացրած 35 խաղում 32 գոլ ունի։
Հոլանդը շատ մոտ է Նորվեգիայի հավաքականի գոլերի ռեկորդին։ Ռեկորդը պատկանում է Երգեն Յուվեին, ով թիմում հանդես է եկել 1928-1937 թվականներին։ Նա 45 խաղում դարձել է 33 գոլի հեղինակ։