Ֆրանսիայի հավաքականը Ազգերի Լիգայի երկրորդ տուրի շրջանակում մրցեցին Բելգիայի ընտրանու դեմ և հաղթեցին՝ 2։0 հաշվով։
Տանտերերի կազմից աչքի ընկան Ռանդալ Կոլո-Մուանին և Ուսման Դեմբելեն։
Զուգահեռ ընթացող խաղում Իտալիայի հավաքականը արտագնա խաղում մրցեց Իսրայելի դեմ և հաղթեց՝ 2:1 հաշվով։
Իտալացիների կազմից աչքի ընկան Դավիդե Ֆրատեզին և Մոյզե Քինը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը Ազգերի Լիգայի A լիգայի երկրորդ խմբի առաջատարն է, վաստակած՝ 6 միավորով։ Ֆրանսիան և Բելգիան ունեն վաստակած երեք միավոր։