Հարի Քեյն. «Ռոնալդուի 901-րդ գոլը 39 տարեկանում ինձ ոգեշնչում է խաղալ որքան հնարավոր է երկար»

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Հարի Քեյնը խոստովանել է, որ ոգեշնչված է Կրիշտիանու Ռոնալդուի օրինակով, ով վերջերս խփեց իր կարիերայի 900-րդ և 901-րդ գոլերը։

Երկու դեպքում էլ 39-ամյա հարձակվողը հաղթական գոլեր է խփել Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայի Խորվաթիայի (2:1) և Շոտլանդիայի (2:1) հետ հանդիպումներում:

«Իմ կարիերայի գագաթնակետին ես ինձ հիանալի մարզավիճակում եմ զգում և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես: Տեսնելով, որ այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ռոնալդուն, խփում է իր 901-րդ գոլը, տեսնելով, որ նա խաղում է 39 տարեկանում, ինձ ոգեշնչում է խաղալ որքան հնարավոր է երկար։

Ես սիրում եմ ֆուտբոլը, ամեն ինչից ավելի սիրում եմ ներկայացնել Անգլիան և չեմ ցանկանում, որ դա շուտ ավարտվի։ Անձամբ ինձ համար այժմ կարևոր է շարունակել կատարելագործվել և կայուն լինել ինչպես ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում։ Ես քաղցած եմ ավելիին: Ես վճռական եմ շարունակել խախտել սահմանները»,- ասել է Քեյնը մամուլի ասուլիսի ժամանակ։