Լուիս դե լա Ֆուենտե․ «Մեծ հպարտություն եմ զգում իմ տղաներով և մեր թիմով»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ 2024/2025թթ. Շվեյցարիայի հավաքականի հետ խաղում տարած հաղթանակի մասին (4։1)։

«Մենք կարևոր բան ենք անում մեր երկրի համար, քանի որ մարդիկ կարող են նույնականանալ այս թիմի հետ: Մեծ հպարտություն եմ զգում իմ տղաներով և մեր թիմով, որը չի դադարում զարմացնել ինձ»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ազգերի լիգայի հաջորդ տուրում Իսպանիան կընդունի Դանիային։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին։