«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» 31-ամյա հենակետային կիսապաշտպան Թոմաս Պարտիի ծառայություններով, ում պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Հաղորդում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև նրա նախկին ակումբը՝ Մադրիդի «Ատլետիկոն», որից նա «Արսենալ» է տեղափոխվել 2020 թվականին։
«Յուվենտուսը», Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» և «Ալ-Ահլին» նույնպես հետաքրքրված են Պարտիի ծառայություններով։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։