Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդում» հնարավոր աշխատանքի մասին հարցին։
Նախկինում լրատվամիջոցները ֆրանսիացի մասնագետին անվանել էին Էրիկ տեն Հագին «կարմիր սատանաների» ղեկին պոտենցիալ փոխարինողներից մեկը։
«Կցանկանա՞մ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը». Ես հասկանում եմ անգլերեն, բայց ես ամբողջությամբ չեմ տիրապետում այդ լեզվին։ Գիտեմ, որ կան մարզիչներ, ովքեր գալիս են ակումբներ՝ չիմանալով ազգային լեզուն։ Բայց ես աշխատում եմ տարբեր սկզբունքներով։
Հաղթանակներն ունեն բազմաթիվ բաղադրիչներ և ունեն շատ գլոբալ ենթատեքստ։ Այնպես որ, ես գիտեմ, թե ինչ է ինձ պետք հաղթելու համար»,- ասել է Զիդանը L’Equipe-ին տված հարցազրույցում։