«Կոմոյի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն մեկնաբանել է իտալական ակումբի հետ պայմանագիր կնքելը։
«Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Սեսկ Ֆաբրեգասի թիմի կազմում։ Նա լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն։
Առաջարկներ ունեի Պրեմիեր Լիգայից և Իսպանիայից, բայց երբ խոսեցի Ֆաբրեգասի հետ, հասկացա, թե որքան հավակնոտ է «Կոմոն»»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Այս ամառ Ռոբերտոն հեռացավ «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով։