Ուիլյամ Գալասը նշել է, թե ով պետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Ուիլյամ Գալասը խոսել է այն մասին, թե ով կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։

««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները պետք է մոռանան Զինեդին Զիդանի մասին։ Նա չի ընդունի այս աշխատանքը, իսկ հիմնական պատճառն այն է, որ նա չի տիրապետում անգլերենին։ Նա չի ցանկանա իրեն դնել այնպիսի իրավիճակում, որ պետք է լեզուն սովորի, և ես կարծում եմ, որ դա խելամիտ է։ Նրան պետք է, որ ֆուտբոլիստները հասկանան, թե ինչ է նա ուզում, և նրանց հետ հարաբերություններ ունենան, որոնք թույլ են տալիս զվարճանալ և կատակել։ Նա չի ստանձնի աշխատանքը, եթե ստանա առաջարկը, և ես չեմ կարծում, որ շուտով նրան կտեսնենք Պրեմիեր Լիգայում։

Կարծում եմ՝ նա դեռ սպասում է Ֆրանսիայի հավաքականում տեղ ունենալուն։ Նա «Ռեալի» հետ նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները, և այժմ նրա մտքում միայն մեկ աշխատանք կա։

Կարո՞ղ է Թոմաս Տուխելը փոխել իրավիճակը։ Նա կարող էր հարցեր լուծել։ Եթե ​​նա գար ակումբ ու ժամանակ տային, երկու տարի ժամանակ տային թիմ կառուցելու համար, իրավիճակը կտրուկ կփոխվեր։

Տուխելը կազմակերպված էր «Չելսիում», և ֆուտբոլիստները հարգում էին նրան։ Նա նվաճեց Չեմպիոնների Լիգան և մի քանի այլ տիտղոսներ, և պարզ է, թե ինչու էր նա հաջողակ։ Միգուցե «Չելսին» նրան բավարար ժամանակ չտվեց ամեն ինչ փոխելու համար»,- Գալլասի խոսքերն է մեջբերում Gambling Zone-ը։