Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին մտադիր է առաջիկա օրերին հեռանալ թիմից։

Ինչպես հայտնում է The Sun-ը, բրազիլացին կարող է կարիերան շարունակել Թուրքիայում, որտեղ Ժոզե Մոուրինյոյի «Ֆեներբախչեն» պատրաստ է նրան վարձակալել։ Իրավիճակին հետևում են նաև ֆուտբոլիստի նախկին ակումբը՝ «Այաքսը», ինչպես նաև Իսպանիայի, Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի մի շարք թիմեր։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վարձավճարով բաց թողնել ֆուտբոլիստին, ով այս պահին ընդգրկված չէ թիմում։