Լուիս Սուարեսն օգնել է «Բարսելոնային» իր ֆուտբոլիստի հետ բանակցություններում

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Լուիս Սուարեսն օգնել է «բլաուգրանային» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ բանակցություններում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, աստղային հարձակվողը, որն այժմ հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամիում», համոզել է իր հայրենակցին չհեռանալ կատալոնական գրանդից։ Արաուխոն հնարավորություն ուներ կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», սակայն Սուարեսի օգնությամբ «Բարսելոնան» կարողացավ պահել պաշտպանին:

Արաուխոյի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 մլն եվրո։