«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է իր վինգերին վաճառել Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբի

«Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող բրազիլացի հարձակվող Էնթոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է թիմ փոխել։ Այս մասին հայտնում է Goal.com պորտալը։

Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր Լիգայի մեկ այլ ակումբ՝ «Նյուքասլը»։

«Կարմիր սատանաներն» իրենց հերթին պատրաստ են բաժանվել նրանից, եթե նրա համար վճարեն մոտ 50 միլիոն եվրո։