Անգլիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Դեկլան Ռայսը բացատրել է, թե ինչու չի տոնել ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 1-ին տուրի վերջին խաղում Իռլանդիայի հավաքականի դարպասը խփած գոլը։ Հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ բրիտանացիների։
«Եթե ես տոնելու լինեի, դա շատ անհարգալից կլիներ իմ հանդեպ: Իմ տատիկն ու պապիկը և հորս ողջ ընտանիքը իռլանդացի են, և նրանք, ցավոք, մահացել են: Ճիշտն ասած, ես չէի ուզում տոնել։
Ես այնքան լավ ժամանակ եմ անցկացրել՝ խաղալով Իռլանդիայի երիտասարդական հավաքականներում: Սրանք հիանալի հիշողություններ էին, որոնք ապրում են ինձ հետ: Նրանց ամենայն բարիք եմ մաղթում»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: