Աստղային հարձակվող Նեյմարը, ով Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ է, շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով։
Thamer-ի սոցիալական էջից տեղեկանում ենք, որ 32-ամյա հարձակվողը չի կարողացել անցնել անհրաժեշտ բժշկական հետազոտությունները։ Ֆուտբոլիստին ավելի շատ ժամանակ կպահանջվի լուրջ վնասվածքից լիովին ապաքինվելու համար:
Նեյմարը համալրել է «Ալ-Հիլալի» շարքերը նախորդ ամառ։ Սաուդյան ակումբի կազմում հարձակվողին հաջողվել է անցկացնել ընդամենը հինգ հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։