Ժերար Պիկեն լեգենդների Աշխարհի առաջնություն կկազմակերպի

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մտադիր է Աշխարհի առաջնություն կազմակերպել համաշխարհային ֆուտբոլի լեգենդների շրջանում։

Մրցաշարը կկոչվի «King World Nations Cup»:

Հարկ է նշել, որ նոր մրցաշարի գովազդային տեսահոլովակին մասնակցել են «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։