Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Ազգերի Լիգայի 1-ին տուրի խաղում Բոսնիա և Հերցեգովինայից կրած պարտությունը (5:2)։
«Գնդակին տիրելը մեզ հաջողվեց։ Ֆուտբոլիստները լավ խաղացին գծերի միջև, և մենք բազմաթիվ պահեր ստեղծեցինք:
Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել, բայց եթե հինգ գոլ խփես, չես կարող դժգոհ լինել»,- Կումանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։