Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի հավաքականը Ազգերի Լիգայի շրջանակներում Դյուսելդորֆում ընդունեց Հունգարիայի ընտրանուն և 5։0 հաշվով ջախջախեց մրցակցին։
Գերմանացի վինգեր Ջամալ Մուսիալան այս խաղում դարձել է գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
21 տարեկան 194 օրական հասակում Մուսիալան դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով չորս արդյունավետ գործողությամբ է աչքի ընկել Ազգերի Լիգայի մեկ խաղում։