Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան խոսել է ակումբում իր ապագայի մասին։
«Ես չեմ պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Բայերի» հետ։ Իմ որոշումը կայացված է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է ևս մեկ տարով, և նա չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը՝ հույս ունենալով տեղափոխվել «Բավարիա»։
2023/24 մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։