Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի նոր ձեռքբերումը։
Սեպտեմբերի 5-ին Ռոնալդուն խփեց Պորտուգալիայի հավաքականի հաղթական գոլը Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ 39-ամյա հարձակվողի համար այս գոլը 900-րդ գոլն էր իր կարիերայում պաշտոնական խաղերում։
«Ես չէի հասնի 900 գոլի նշագծին, եթե նույնիսկ համատեղեի հանդիպումներում և մարզումների ժամանակ խփած գոլերը»,- գրել է Կրոսը սոցցանցում։