ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Լատվիայի ընտրանու դեմ։
Առաջին խաղակեսի 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը գրավեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։
Րոպեներ անց հյուրերը անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեցին խաղի հաշիվը՝ ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը։