Թուրինի «Յուվենտուսի» վինգեր Սամուել Մբանգուլան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան՝ «Յուվենտուսը» մեկ քայլ է հեռու Մբանգուլայի հետ պայմանագրի երկարաձգումից։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը՝ աշխատավարձի զգալի բարձրացմամբ։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: