«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատայի կինը՝ Ալիս Կամպելոն, ֆուտբոլիստից բաժանվելուց հետո, խոսել է ապագայի պլանների և ամուսնալուծության մասին։
«Այս պահին ես ու երեխաներս ապրում ենք Մադրիդում։ Ճիշտ չէ, որ մենք տեղափոխվել ենք Իտալիա, չնայած, հավանաբար, շուտով կմեկնեմ Միլան՝ Ալվարոյից ոչ հեռու։ Այնուամենայնիվ, ես դեռ բնակարան չեմ էլ փնտրել Միլանում։ Ես ուղղակի ուզում եմ, որ երեխաներս տեսնեն իրենց հորը։
Ինչպիսի՞ն կլինի ամուսնալուծության պայմանագիրը։ Դեռ ոչինչ չի քննարկվում, մենք դեռ ոչինչ չենք պայմանավորվել, չենք շտապում, և ես այլ առաջնահերթություններ ունեմ այս պահին։ Օրինակ՝ որտե՞ղ եմ ապրելու երեխաներիս հետ։ Բայց պարզ է, որ սա վիճարկվող ամուսնալուծություն չի լինելու: Մենք ունենք նույն իրավաբանները և հիանալի հարաբերություններ»,- Կամպելոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։