Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կշարունակի Բրազիլիայում, հայտնում է Globo Esporte-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 30-ամյա ֆուտբոլիստը, ով «Ատլետիկոյի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո հանդես է գալիս որպես ազատ գործակալ, կմիանա «Կորինտիանսին»։
Կողմերն արդեն պայմանավորվել են մինչև 2026 թվականի ավարտը։
2023/24 մրցաշրջանում Դեպայը ակումբային մակարդակում անցկացրել է 31 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։