Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1-ին տուրի խաղում Իտալիայից կրած պարտությունը (1։3)։
«Նրանք ավելի լավն էին։ Մենք լավ չէինք պրեսինգի կամ պաշտպանվելու մեջ։ Ֆրանսիայի հավաքականը պետք է քրտնաջան աշխատի և վերանայի այս խաղը տակտիկական տեսանկյունից»,- ասել է Գրիզմանը TF1-ի եթերում։
Հաջորդ տուրում Ֆրանսիան կմրցի Բելգիայի հետ, իսկ Իտալիան կհանդիպի Իսրայելի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 9-ին։