ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան – Լատվիա հանդիպումը։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է մեր ընտրանու վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար։
Վնասվածքի պատճառով հայտացուցակում չի ընդգրկվել Ստյոպա Մկրտչյանը: Էրիկ Փիլոյանը և Արման Ներսեսյանը նույնպես դուրս են մնացել հայտացուցակից, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կմեկնարկի՝ 20:00-ին։