«Արսենալի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին վնասվածք է ստացել Ազգերի լիգայի Ֆրանսիայի դեմ խաղում (3։1)։
22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մրցակցի հարձակվող Ուսման Դեմբելեի հետ անհաջող բախումից հետո, որի ժամանակ նա վնասել է կոճը։
Սեպտեմբերի 15-ին «Արսենալը» Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում կմրցի «Թոթենհեմի» հետ, և, ըստ լրատվամիջոցների, Կալաֆիորին ռիսկի է դիմում բաց թողնել այդ հանդիպումը։