Պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը տեղափոխվել է «Լիլ»: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Հունիսին կիսապաշտպանը հեռացավ «Էվերթոնից» պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը արդեն հանդես եկել է «Լիլում» 2022/23 մրցաշրջանում։