«Բարսելոնայի» 17-ամյա կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին շնորհակալություն է հայտնել «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին ՝ իրեն խաղաժամանակ տրամադրելու համար։
«Այո, ես որոշակի անորոշություն ունեի, քանի որ չգիտեի, թե արդյոք կմասնակցեմ հանդիպումներին, բայց մարզիչը վստահեց ինձ, ինչի համար ես շատ շնորհակալ եմ նրան։
Ուզում եմ շարունակել 100%-ով աշխատել, որպեսզի նա էլ ավելի վստահի ինձ։ Նա հիանալի մասնագետ է, ով միշտ փորձում է օգնել մեզ, նույնիսկ եթե խաղադաշտից դուրս ինչ-որ բան պատահի»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։