Մադրիդի «Ռեալը» կադրային լուրջ խնդիրներ ունի։
Այս պահին «Լոս Բլանկոները» յոթ կորուստ ունեն։ Էդեր Միլիտաոն, Ջուդ Բելինգհեմը, Էդուարդո Կամավինգան, Օրելիեն Չուամենին, Ֆերլան Մենդին, Դանի Սեբալյոսը և Դավիդ Ալաբան շարունակում են ապաքինվել վնասվածքներից։
Չորս տուրից հետո «Ռեալը» ութ միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։