Զինեդին Զիդանը հայտարարել է մարզչական աշխատանքի վերադառնալու մտադրության մասին։ Ֆրանսիացի մասնագետը երեք տարի առաջ է թողել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը եւ դրանից հետո չի մարզել։
«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ղեկավարությունը Սըր Ջիմ Ռատքլիֆի գլխավորությամբ դիտարկում էր Էրիկ Տեն Հագին փոխարինելու տարբերակները, այդ թվում տարբերակներ էին Գրեհեմ Փոթերը, Թոմաս Տուխելը և Գարեթ Սաութգեյթը, սակայն հոլանդացուն ի վերջո թույլ տվեցին շարունակել ակումբում:
«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի սկզբում ձախողվեց։ Հիմա ակումբը կարող է մարզել Զինեդին Զիդանը։