Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մտածում է կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու մասին։
Ինչպես հայտնում է La Galerna-ի լրագրող Ռոմոն Ալվարես դե Մոնթը, 65-ամյա Անչելոտտին կարող է ավարտել 2024/25 մրցաշրջանն ու հեռանալ մադրիդյան ակումբից։
Մադրիդի «Ռեալն» արդեն նշել է իտալացի մասնագետի հեռանալու դեպքում հիմնական թեկնածուին։ Նրանք ցանկանում են ղեկին տեսնել «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։