Ինտերի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է «Ոսկե Գնդակի» 30 հավակնորդների թվում լինելը։
«Հաշվի առնելով իմ անցկացրած մրցաշրջանը, ես միանշանակ արժանի եմ լինելու հավակնորդների թվում: Ես իսկապես շատ աշխատեցի այս մակարդակին հասնելու համար:
Երկրորդ անգամ անընդմեջ ես «Ոսկե Գնդակի» հավակնորդների թվում եմ և կարծում եմ, որ ամեն ինչ ունեմ այնտեղ մնալու համար»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։