«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է թիմի խաղում փոփոխությունների մասին՝ կատալոնացիների գլխավոր մարզչի պաշտոնում Հանս-Դիտեր Ֆլիկի հայտնվելուց հետո։
«Մենք սկսեցինք աշխատել շատ ավելի ջանասիրաբար, քան նախկինում էր։ Սա երևում է խաղի ընթացքում։ Թիմը չի հանձնվում 70-80 րոպե խաղալուց հետո և շարունակում է պահպանել ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակը»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության չորս հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։