«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կարծիք է հայտնել, որ ներկայիս «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է։
«Էրլինգ Հոլանդն աշխարհի լավագույն հարձակվողն է, նա հիանալի ֆուտբոլիստ է: «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլի պատմության լավագույն ակումբն է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Հոլանդը յոթ գոլ է խփել Անգլիայի նոր առաջնության մեկնարկային երեք հանդիպումներում։ Նորվեգացին երկու անգամ հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ սկզբում «Իպսվիչի», ապա «Վեսթ Հեմի» հետ խաղում։